Armenian text to speach

Հայաստանում եթե եկամուտներն ավելանում են, ապա ավելանում են մեծահարուստների մոտ. տնտեսագետը` Սուրեն Կարայանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ հայտարարել է, թե ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա սկսել են զգալ կառավարության գրանցած աննախադեպ տնտեսական աճը. նշելով, ո ր նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ դեռևս երկրում չի եղել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ` հասկանալու համար ծնելիության նվազման, արտագաղթի, օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում նախարարի հայտարարությունը որքանո՞վ է արդիական:

«Չգիտեմ, թե Կարայանը, եւ ընդհանրապես, կառավարության անդամներն ում հետ են շփվում, որ այդպիսի հայտարարություններ են անում: Պաշտոնական վիճակագրությունը, որին սիրում են իրենք անդրառանալ, քաղաքացիների եկամուտների մասին լրիվ այլ պատկեր է ներկայացնում»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով` պաշտոնական վիճակագրությամբ նկատելի է Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը:

«Կարող են նայել վերջին հրապարակումը և տեսնել, որ ՀՀ-ում աղքատությունը չի պակասել, մարդկանց եկամուտները չեն վերացել: ՀՀ-ում եթե եկամուտներն ավելանում են, ապա ավելանում են մեծահարուստների մոտ, ովքեր տարիներ շարունակ, օգտվելով իշխանության հովանավորությունից, ոչ մրցակցային պայմաններից, մենաշնորհային դիրքից ավելացրել են եկամուտները: Եթե Կարայանն այդ մարդկանց խմբի մասին է խոսում, դա ուրիշ է, բնական է եզրակացությունն այդպես էլ պետք է լինի, բայց թող ուրիշների անունից չխոսեն»,-հավելեց տնտեսագետը:




Լրահոս