Երեւանի վարչական շրջանների մի մասում հուլիսին բնակարանների գները բարձրացել են, իսկ մի մասում`պահպանել են նախորդ ամսվա մակարդակը:
Բնակարանների մեկ քմ-ի գները բարձրացել են միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում: Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում եթե բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 451 հազար 4500 դրամ, ապա հուլիսին այն 1300 դրամով թանկացել է`դառնալով 452 հազար 800 դրամ: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում հունիսին բնակարանների մեկ քմ-ի գինը կազմել է 341 հազար 50 դրամ, բայց մեկ ամիս անց` այն թանկացել է 1450 դրամով`դառնալով 342 հազար 500 դրամ:
Հավելենք, որ միայն Կենտրոն վարչական շրջանում այս տարվա հուլիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակարանների մեկ քմ-ի գինը բարձրացել է 24 հազար 550 դրամով: Բայց Արաբկիր վարչական շրջանի դեպքում հակառակը`մեկ տարվա ընթացքում գները նվազել են 14 հազար 850-ով:
Պաշտոնական վիճակագրության տվյալներով, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Նուբարաշեն վարչական շրջաններում բնակարանների մեկ քմ-ի գները հուլիսին հունիսի համեմատ չեն բարձրացել, այլ մնացել են նույնը: Ի դեպ, նշենք, որ Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն արժե 248 հազար դրամ, Դավթաշենում`250 հազար դրամ:
Սակայն ՀՀ մարզերի քաղաքներում անշարժ գույքի շուկայում ստեղծված պատկերն այլ է: Բնակարանների գների բարձրացվում արձանագրվել է միայն Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Օրինակ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բնակարանների մեկ քմ-ի գինը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 1100 դրամով, Կապանում`300 դրամով, Քաջարանում` եւս 300 դրամով:
Իսկ Տավուշի մարզի Դիլիջանում թանկացումը կազմել է 1200 դրամ, Իջեւանում`350 դրամ: