Ինչի հաշվին է աճել տնտեսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ հպարտացել է, թե այս տարի տնտեսական աննախադեպ աճ է գրանցվել, որի ազդեցությունը զգում են անգամ քաղաքացիները:

Պարզվում է` տնտեսության մեջ դրական տեղաշարժերը հիմնականում հետեւանք են արտերկրից փոխանցված մասնավոր փոխանցումների, որոնք ԿԲ տվյալներով, հուլիս ամսվա ընթացքում ավելացել են:

Ըստ պաշտոնական վիճակագրության` հուլիսին Հայաստան է փոխանցվել 175 մլն 122 հազար դոլար, ինչը 27,5 մլն դոլարով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից: Հուլիսի մասնավոր փոխանցումներն ավելացել են նաեւ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ. 2016թ. փոխանցվել էր 146,2 մլն դոլար:




Լրահոս