ՖՈՏՈ. Ինչպես է անցել սեպտեմբերի 1-ը հայտնիների երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երևում է համացանցն այսօր ողողված է ուսումնական տարվա առաջին օրվա դպրոցական լուսանկարներով։ Հայ հայտնիներից շատերը Ինստագրամի  էջերում հրապարակել են իրենց երեխաների լուսանկարները.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հրապարակել է աղջիկների և որդու լուսանկարը։ Նշենք, որ  Անահիտի որդին այս տարի առաջին դասարան է գնում։

«Իմ երեք հրաշքներ` Լաուրա, Աննա և Հայկ, բարի երթ»,– լուսանկարները մակագրել է դերասանուհին։

Դերասանուհի, հաղորդավարուհի Յանա Դանիելյան ու Սուրեն Փահլևանյանն այսօր իրեն դստերը ուղեկցել են դպրոց։ Ադելն այսօրվանից սովորելու է Երևանի Գայի անվան թիվ 129  դպրոցում։

«Շնորհավոր Սեպտեմբերի 1: Մենք այսօր գնացինք առաջին դասարան: Իմ հրաշք աղջիկ, թող, որ քո ամբողջ կյանքն այսօրվա պես գեղեցիկ ու փայլուն լինի»,– գրել է Յանան։

Դերասանուհի Զառա Սահակյանի որդին էլ է այս տարի իր առաջին քայլերն անում դպրոց։ «Չեմ հավատում։ Դպրոց, սեպտեմբերի 1։ Շնորհավորում եմ բոլոր բալիկներին, ծնողներին ու ուսուցիչներին»,– լուսանկարը գրել է Զառան։

Արտյոմ Հակոբյանի դուստրն էլ սովորելու է Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցի 1–ին դասարանում։ Արտյոմը դստեր հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Կյանքս դարձավ դպրոցական: Իմ արև, հարթ և գերազանց ճանապարհ անցնես: Ուռա»։

«Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանի աղջիկը` Նանուլը, սովորում է Նիկոլ Աղբալյանի անվան 19 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում։

Նանուլին այս տարի դպրոց են ուղեկցել մայրը, հայրը և իր փոքրիկ եղբայրը` Լևոնը։

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքների օրվա կապակցությամբ։ Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել փոքրիկներին, իմ Նանուլին և իմ բոլոր սաներին։ Թող նոր ուսումնական տարին լինի հաճելի անակնկալներով ու հաջողություններով լի։ Առաջ` դեպի նոր բարձունքների հաղթահարում»,– գրել է Վիկան։

Գարիկ Մարտիրոսյանն էլ դստեր հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել դպրոցականներին. «Ես իմ աղջկա` Ժասմինի հետ շնորհավորում են բոլորի սեպտեմբերի 1–ը»։

Ռազմիկ Ամյանը տևական դադարից հետո հրապարակել է լուսանկար որդիների հետ ու շնորհավորել բոլորի սեպտեմբերի 1-ը։




Լրահոս