ArmLur.am-ը անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գողության դեպքերին: Բանն այն է, որ ԱԱԾ նախկին աշխատակիցը հայտնվել է հանցագործների թիրախում եւ ահազանգում է, որ իր ընտանիքը վտանգի տակ է: Գրել էինք, որ Ճամբարակ համայնքի բնակիչ Գագիկ Երիցյանին պատկանող խանութներից արդեն 4-րդ անգամ է ինչ գողություն են իրականացնում եւ իրավապահները որեւէ բան չեն անում գործը բացահայտելու համար եւ կասեցնում են:
Վերջին անգամ Ճամբարակ համայնքում Գագիկ Երիցյանին պատկանող խանութը թալանել էին 2017 թվականի մայիսի 9-ին եւ կրկին փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: ArmLur.am-ի հետ զրույցում Գագիկ Երիցյանը հայտնեց, որ իրավապահներին է տվել կոնկրետ մարդու անուն, սակայն իրավապահները չեն բացահայտում գործը, որովհետեւ մտավախություն ունեն. «Ես դիմում են ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին, որ կանխի արյունահեղությունը, ստեղծվել է ծայրահեղ վիճակ, ամեն ինչ անում են ինձ լռեցնելու համար»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: