Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով. կա վիրավոր և ձերբակալված. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ «խմած ծանր աստիճանի, չի բացառվում ներգանգային հեմատոմա, գանգի գագաթային շրջանի քերծված վերք, արյունազեղում, աջ կոնյուկտիվա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պարզվել է, որ վիրավորը 37-ամյա Արման Ավետիսյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալ: Հիվանդանոցում նրա հարազատները հայտնել են, որ Ա. Ավետիսյանը Բուրգեր ռեստորանային համալիրում ոչ սթափ վիճակում դուրս է եկել և վայր ընկել: Նրան հարազատները գտել են ռեստորանի բակում՝ ընկած վիճակում:

Վիճաբանությունն այնուհետև շարունակվել է ռեստորանի բակում, որի ժամանակ Ա. Բադալյանը մի քանի անգամ հարվածել է Ա. Ավետիսյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել և գլուխը հարվածել գետնին, իսկ հետո նրան հարազատները տեղափոխել են Սևանի հիվանդանոց:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս