![](https://armlur.am/wp-content/uploads/2017/09/010917-AskeranGinuGortsaran-Info.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ասկերանի շրջանում գործող նոր գինու գործարան եւ ծանոթացել դրա աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրությունների հիմնադրումն ու գործունեությունը գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության խթանման ու նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից:
Նախագահներին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: