Արա Բաբլոյանը երկօրյա այց կկատարի Վրաստան և կասի իր «տղամարդկային խոսքը». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` սեպտեմբերի 24-25-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացուցչական պատվիրակությամբ պաշտոնական այցով կլինի Վրաստանում: Դա նրա արտերկրյա երկրորդ այցն է՝ առաջինը Ռուսաստան էր: Ի դեպ, հայաստանյան իսթեբլիշմենթում կա անխախտ օրենք՝ «առաջին գիշերվա» իրավունքը վերապահել Ռուսաստանին, երկրորդը` արեւմտյան «ուկլոնով» երկրի:

Վերջին շրջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների օրրանի վերածված Վրաստանում հոկտեմբերի 21-ին սաքրեբուլոյի (ՏԻՄ) ընտրություններ են: Ասել է թե` Բաբլոյանն ընտրությունների թեժ պահին կլինի Թբիլիսիում եւ գեոքաղաքականության «հաճելին» կհամատեղի ընտրությունների «օգտակարի» հետ: Գաղտնիք չէ, որ ընտրությունների ժամանակ հատկապես Ջավախքում Ռուսաստանի խառնակչության դոզան մեծ է լինում: Բաբլոյանը, սակայն, կասի իր «տղամարդկային խոսքը» վիրահայ համայնքին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս