«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, մեծ թվով տոնակատարություններ են նախատեսվում, որոնց մասնակցելու են հայաստանյան տարբեր պատվիրակություններ։ Սեպտեմբերի 1-3-ն այնտեղ կլինի ԱԺ պատգամավորների խումբը, որտեղ ընդգրկված են ԱԺ բոլոր 4 խմբակցություններից պատգամավորներ։
ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ից՝ Ռոմիկ Մանուկյանը, «Ելք»-ից՝ Գեւորգ Գորգիսյանը։ Տոնը մեկնարկելու է Շուշիից՝ տոնական համերգով։ Ապա պաշտոնական հանդիպումներ կլինեն Արցախի ղեկավարության հետ։ Արցախ է մեկնել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նույնպես։ Արցախում է նաեւ Սերժ Սարգսյանը։ Զ․ Փոստանջյանի եւ Սերժ Սարգսյանի՝ նույն վայրում գտնվելն էլ թերեւս ապահովի Արցախի անկախության օրվա «ամենատոնական» մասը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: