Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի. Կարեն Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի: Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Արցախի անկախությունը յուրաքանչյուր հայի համար մի խորհուրդ է, որը մեզ դրդում է նայել դեպի ապագան և այն անելիքները, որ մենք ունենք իրագործելու, որպեսզի հասնենք մեր համազգային իղձերի իրականացմանը»,-ասել է նա:

«Ես կարծում եմ, որ Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի: Դա պրոցես է, որ մենք շարունակելու ենք երկար տարիներ և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք ենք ծավալում: Արցախի ճանաչումը ոչ միայն արցախցիների, այլ նաև համայն հայության միահամուռ ջանքերով է արվում»,-իր խոսքն է ամփոփել Կարեն Միրզոյանը:




Լրահոս