7 ամսում 117 հոգի ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականից հունվարից առ այսօր գրանցվել է ինքնասպանության վերաբերյալ 410 ահազանգ, որից 117 իրագործվել է, 275 –ի դեպքում հաջողվել է այն կանխել, իսկ 18-ի դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպան լինել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Անդրադառնալով համակարգի ձեռքբերումներին` նա նշեց.  «Մեր նոր ձեռքբերումներից կարելի է համարել, որ ԱԻՆ համակարգը տեխնիկապես վերազինվել է: Օրինակ՝ Ճապոնիայից 2010 թվականից ստացվել ենք 28 հրշեջ մեքենաներ, 2016 թվականին 6 մեքենա, որոնք շարժական կառավարման համար են նախատեսված: 2018 թվականին նախատեսվում է Ճապոնիայից ստանալ 39 հրշեջ մեքենա, որի արդյունքում թարմացվելու են Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզի հրշեջ փրկարարական տեխնիկան»,- նշեց նա:

Փոխնախարարի խոսքով, տեխնիկական առումով շատ կարևոր է հայ-ռուսական կենտրոնի ծրագրերը՝ 2017 թվականին նախատեսված է այս կենտրոնում ՌԴ-ից ստանալ 16 մլն դոլարի տեխնիկական վերազինում, արդեն ստացվել է առաջին խմբաքանակը:




Լրահոս