Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել:
Տեղեկացրել էինք, որ նա Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գրանցված, սակայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում բնակվող, 19-ամյա Ն. Մ.-ն էր։
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի հետ, ով մեզ հետ զրուցում նշեց, որ ողջ գյուղը զարմացած է՝ ինչը կարող էր պատճառ հանդիսանալ կնոջ նման մահվան:
Վերջինիս խոսքով՝ 19-ամյա կինն ապրում էր ամուսնու եւ սկեսուրի հետ. «Երևի 3-4 ամիս է ինչ ամուսնացած են, ապրում էին սոցիալական նորմալ պայմաններում: Ընտանիքում, որևէ անհաշտութուն չենք նկատել»:
Հավելենք, որ նա օգոստոսի 29-ից որպես անհայտ կորած փնտրվում էր Ոստիկանության Սևանի բաժնի կողմից։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի:
Լիդա Եղիազարյան