ArmLur.am-ը հյուրընկալվել է ազգային երգերի նվիրյալ կատարող, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի տանը:
Տեղեկացնենք, որ շուտով ԱՄՆ-ում տեղի կունենա Ներսիկ Իսպիրյանի ստեղծագործական 30-ամյակին նվիրված մենահամերգ: Մեզ հետ զրույցում երգիչն անդրադարձավ մենահամերգին, անակնկալներին:
Արաբո Իսպիրյանը բացի ազգային երգեր երգելուց, իրեն փորձում է նաեւ տարբեր ժանրերում. Ներսիկ Իսպիրյանի խոսքով՝ ինքն է այդպես որոշել, քանի որ հայրենասիրական երգերն արդեն արմատացած են նրա մեջ, եւ կարող է ցանկացած ժանրում իրեն դրսեւորել:
Ներսիկ Իսպիրյանը տարիներ ի վեր սատարում է «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը, բայց դա չի խանգարում երգչին ընկերություն անել տարբեր կուսակցությունների անդամ գործիչների հետ: Եվ արդեն բարեկամական հարաբերություններ է հաստատել ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
Նրա կարծիքով՝ մեր հայրենակիցները դրսում են աշխատում ՝ հայրենիքից հեռու, և եթե նրանց 60-70 %-ը Հայաստանում աշխատի, ապա արդյունքի կհասնենք, ոչ թե պատերի տակ սեմչկա չրթելով՝ ասեն փող չկա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան