Առանձնահատուկ քաջություն չեմ տեսնում. Մանե Թանդիլյանը՝ Բաքու մեկնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենալու «Եվրանեսթ» ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների կողմից կազմակերպված համաժողովին: Բաքու մեկնելու են նաեւ «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանն ու ղեկավար Արմեն Աշոտյանը: Այսինքն՝ պատվիրակության 10 անդամից Բաքու մեկնում են միայն երկուսը, քանի որ հենց նրանք են հանդիսանում նշված հանձնաժողովի անդամ:

«Ժողովուրդը» փորձեց Մանե Թանդիլյանից պարզել՝ ո՞րն է Բաքու մեկնելու անհրաժեշտությունը, արդյո՞ք համարձակ երեւալու միտում է դա: «Այցը ոչ թե Բաքվի կողմից է կազմակերպվում, այլ «Եվրանեսթ» ԽՎ-ի կողմից:

Որեւէ խոչընդոտ հայկական պատվիրակության համար չպետք է լինի, Հայաստանը լիարժեք ներկայացնելու միջազգային որեւէ հարթակում, եւ ես առանձնահատուկ քաջություն չեմ տեսնում այն աշխատանքը կատարելու մեջ, ինչի համար կոչված եմ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր:

Հուսով եմ՝ որեւէ մեկն անկարեւոր չի համարում Հայաստանի ներկայացվածությունն ապահովելու, մեր պետության դիրքորոշումը ներկայացնելու եւ շահերը պաշտպանելու հայաստանյան պատվիրակության առաքելությունը»,- ասաց նա:




Լրահոս