
Բաղադրությունը
380գ խտացրած կաթ
280գ եփած խտացրած կաթ
380գ յուղոտ սերուցք
3 փաթեթ վաֆլի
Պատրաստման եղանակը
Խորանարդերով կտրատեք վաֆլիները և դրանց 1/3-ը մի կողմ դրեք՝ զարդարելու համար։
Առանձին ամանի մեջ սերուցքը և խտացրած կաթի երկու տեսակները հարեք այնքան, մինչև կրեմանման զանգվածի առաջացումը։ Հետո ավելացրեք դրա մեջ կտրատած վաֆլիները։
Ստացված զանգվածը տեղավորեք տորթերի համար նախատեսված ֆորմայի մեջ, վրան զարդարեք մնացած վաֆլիներով և սառեցրեք 3-4 ժամ։