
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 46 հասցեի մոտից բերման են ենթարկել 1964 թվականին ծնված Անդրանիկ Ա.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 53-ամյա տղամարդը 2016 թվականի հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի և 34- 104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի մեղադրանքներով: