
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:18-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում՝ աղբյուրի մոտակայքում, երկհարկանի տան տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:10-ին, մարվել՝ 11:45-ին: Ամբողջությամբ այրվել է Թումանյան փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 32 քմ: