Լոս Անջելեսում արտակարգ դրություն է. հրդեհը մարել չի հաջողվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի հրշեջներն այսօր առավոտից փորձում են մարել Լոս Անջելեսի հյուսիսային լեռնային շրջաններում բռնկված հրդեհը: Այն շուրջ 5900 ակր մակերեսով տարածք է զբաղեցրել:

Los Angeles Times-ը գրում է, որ հրշեջ ծառայության ղեկավարի խոսքով՝ մեծագույն մարտահրավերն այս պարագայում ուժեղ քամու վտանգն է:

Լոս Անջելեսի քաղաքապետն արտակարգ դրություն է հայտարարել տվյալ շրջանում և կառավարությունից օգնություն է խնդրել կրակի մարման աշխատանքներն արագացնելու համար:

 




Լրահոս