Գերմանական և դանիական խոզապուխտը, երշիկը, նրբերշիկը` հեպատիտ E-ի վարակի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի մոտ 200 հազար քաղաքացի, հնարավոր է, վարակված լինեն հեպատիտ E-ով (HEV): Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական կայքին:

Պատճառը, ըստ աղբյուրի, Եվրոպական երկրներից խոզի մսի ներմուծումն է: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Հեպատիտի E-ով վարակվածների թիվը վերջին 7 տարիների ընթացքում 368-ից հասել է 1266-ի:

Վարակի աղբյուր են հանդիսացել խոզապուխտը, երշիկը, նրբերշիկը, որոնք արտադրվում են Նիդերլանդներում, Դանիայում, Գերմանիայում: Սրա հետ կապված` գիտնականներն այն անվանել են «Brexit վարակ»:

Խոսվում է նաև այն մասին, որ հիվանդության պատճառով ավելացել են ներվային համակարգի խանգարման դեպքերը: Վարակը մարդուց մարդուն շատ հազվադեպ է փոխանցվում, բացառությամբ արյան ուղղակի փոխներարկման:

Փորձաքննությունները շարունակվում են:




Լրահոս