
Այսօր տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներ Արտակ Սարգսյանի, Արկադի Համբարձումյանի և Արայիկ Գրիգորյանի անհարկի բացակայությունների մասին գրություն կուղարկվի ԱԺ նախագահին:
Նաիրա Զոհրաբյանը ArmLur.am-ի զրույցում հայտնեց, որ վեցերորդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր նշյալ պատգամավորները երբեք չեն մասնակցել հանձնաժողովների նիստերի:
Հավելենք, որ այս հանձնաժողովի կազմում է նաև Աշոտ Արսենյանը, ում ևս չենք կարող համարել պարտաճանաչ պատգամավոր, սակայն Զոհրաբյանը հայտնեց, որ նա զանգահարել և տեղեկացրել է, որ չի մասնակցելու այսօր կայանալիք նիստին: