
Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Երևանի կենտրոնում` Մեսրոպ Մաշտոց պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում հետիոտնը, անցնելով փողոցի չթույլատրված մասով, վրաերթի է ենթարկվել:
Վարորդը իջել է մեքենայից և տուժածին շտապ հիվանդանոց է տեղափոխել: Ականատեսները պնդում են, որ հետիոտնը բավականաչափ տուժել է:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ տուժածի վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան. հանգամանքները պարզվում են: