Օգոստոսի 30-ին Երևանի «Հաղթանակ» կամրջից ձորն էր ընկել Infiniti մակնիշի ավտոմեքենա, որի երեք ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց: Հիշեցնենք, որ ավելի ուշ բժշկական կենտրոնում մահացել էր «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի ավագ, 18-ամյա Հայկ Մելքոնյանը, ում նկարագրում են որպես չափազանց զուսպ, առանց վատ սովորությունների երիտասարդի:
ArmLur.am-ին հայտնի դարձան վթարի որոշ մանրամասներ: Մասնավորապես, այն, որ մեքենան ընթացել է 190 կմ/ժ արագությամբ: Ու թերևս հենց դա էլ եղել է պատճառը, որ այն տապալել է կամրջի երկաթե ամուր հենասյուներն ու ճաղավանդակները և հայտնվել ձորում:
Նշենք նաև, որ առջևի նստարանին նստած երկու ուղևորները ողջ են մնացել. նրանց փրկել են անվտանգության բարձիկները: Իսկ ահա Հայկը նստած է եղել ետևի նստարանին, դրա համար էլ նրա մարմինը մեքենայից դուրս են բերել բեռնախցիկից: