Կառավարությունը 4100 եվրո կհատկացնի Արդարադատության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը 4100 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի արդարադատության նախարարությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով այս ապրիլի 27-ի վճռի համաձայն` ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում վճարել 4100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՆ-ն նշված գումարի վճարման վերջնաժամկետը այս տարվա հոկտեմբերի 27-ն է:

Գործը վերաբերում է գործարար եւ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով գործի քննության ընթացքում տեղի ունեցած դատավարական խախտումներին: Ըստ դիմումատուի` իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու արդյունքում խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը: Իսկ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն Վերաքննիչ դատարանում հնարավորություն չի ունեցել հարցաքննելու վկաներին: Եւ չնայած սրան` դատավարական որեւէ միջոցառում չի ձեռնարկվել այդ բացը լրացնելու համար, ինչը հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:




Լրահոս