
shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կաթնառատ գյուղի բնակիչ Մեսրոպ Գալստյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FՍ 145 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում ավտոմեքենայի ինչ-որ մասի կոտրվելու հետևանքով գլխիվայր շրջվել է և անիվների վրա մնացել ճանապարհի մեջտեղում»:
Վթարի հետևանքով 30-35 տարեկան տղամարդ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կնետրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Մանրամասները` այստեղ: