Ինչ տվեց գիշերային որոշումը. իրավիճակը Սերժ Սարգսյանի հայտարարությունից տարիներ անց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը բոլորին անակնկալ կերպով հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու եւ փոխարենը ԵՏՄ-ին անդամակցելու մասին: Արդեն 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

ՀՀ իշխանությունները սկզբում պնդում էին, թե այդ քայլին գնացել են՝ ՀՀ ռազմաքաղաքական անվտանգությունից ելնելով /նկատի ունենալով փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, եւ ակնարկելով, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում ՌԴ-ն ԼՂ խնդրում պրոբլեմներ կստեղծեր/: Հետո պնդում էին, թե այդ քայլին են գնացել տնտեսական նկրտումներից ելնելով: Սերժ Սարգսյանն այս ընթացքում պարբերաբար խոսել է նաեւ ԵՏՄ-ի 180 միլիոնանոց շուկան գրավելու մասին՝ պատրաստակամություն հայտնելով նույնիսկ կամուրջի դեր կատարել ԵՏՄ-ի ու մյուս երկրների միջեւ:

Այս տարիները, սակայն, ցույց տվեցին, որ նույն ՌԴ-ն ոչ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգությունն է ապահովում, ինչպես հարկն է. ասվածի վկայությունը ՀԱՊԿ հասցեին Սերժ Սարգսյանի՝ նախկինում հնչեցրած դժգոհություններն էին: Իսկ տնտեսապես էլ Հայաստանին չի հաջողվում գրավել ԵՏՄ 180 մլնանոց շուկան, եւ տնտեսական միեւնույն միավորման անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն իրենց տեսակարար կշռով այդպես էլ չեն մոտեցել անգամ 30 տոկոսին: Ավելին՝ թեեւ ԵՏՄ անդամ են նաեւ Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, բայց այդ երկրների հետ ՀՀ-ն գրեթե առեւտուր չի անում, այլ հույսը հիմնականում դրել է ՌԴ-ի վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս