Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա՞. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանի ազգային հավաքականը հերթական «փառահեղ» պարտությունը կրեց: Այս անգամ Երևանում 1:4 հաշվով զիջելով Դանիային: Խաղի ավարտից հետո երկրպագուները վանկարկում էին «Նեմե՛ց, հեռացի՛ր» ՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս