Հրդեհները կարծես թե հանգիստ չեն տալիս Հայաստանին: Այս անգամ էլ հրդեհ է բռնկվել ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում: Ամբողջ գիշեր այնտեղ տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ:
ArmLur.am-ի հետ զրույցում Բյուրականի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգորյան Արշալույսը նշեց, որ հրդեհը մարված է, այժմ աշխատում են օջախների վրա:
«Այրվել է 80 հա տարածք: Այն ընդգրկել է անտառային խոտածածկ տարածքները: Վնասների չափը դեռ ճշտված չէ», – փոխանցեց նա:
Նրա խոսքով, բոլոր օջախները կվերացվեն և նոր միայն հնարավոր կլինի գնահատել վնասների չափը: Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում, իսկ տարածքում էլ առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: