
Ինչպես հայտնի է՝ երեկ Փարիզում ԵԽԽՎ բյուրոյի նիստի ընթացքում Պեդրո Ագրամունտին հեռացնելու հարցով որոշում է կայացվել։ Բյուրոն արդեն հաստատել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգը: Հոկտեմբերի 9-ից մեկնարկող աշնանային նստաշրջանի հենց առաջին օրը նախատեսվում է Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվեարկություն։
Մինչ քվեարկությունը, սակայն արտահայտվելու հնարավորություն կունենան քաղաքական խմբերի ղեկավարները և անվստահություն հայտնելու բանաձևի հեղինակ նորվեգացի պատվիրակը: Իր խոսքն ասելու հնարավորություն կտրվի նաև Պեդրո Ագրամունտին:
Ըստ կանոնակարգի, քվեարկությանը պետք է մասնակցի 102 հոգի, որից երկու երրորդն էլ պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն: