
ArmLur.am-ի տեսախցիկի ֆիքսած լուսանկարում «Մաքուր Հայաստանի» աղբակույտով լցված Երևանի մի փոքրիկ, բայց շատ կարևոր հատվածն է՝ Հյուսիսային պողոտայի շրջակայքը:
Հանգստի ակտիվ սեզոնը դեռ չավարտված՝ քաղաքի կենտրոնում ամենուր հավաքված աղբակույտեր են: Եվ սա անգամ այն դեպքում, երբ աղբահավաքության աշխատանքները պետք է արվեն վաղ առավոտյան:
Դեռևս ամիսներ առաջ վարչապետը հանձնարարական էր տվել «Մաքուր Հայաստան» ծրագիր մշակել, իսկ Տարոն Մարգարյանը անպտուղ խորհրդակցություններ է անցկացնում: Իսկ թե որ ուղղությամբ է նայում «Սանիթեք» ընկերությունը, դժվար է ասել: