Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Վեոլիա Ջուր» ընկերության ՀԾԿՀ ներկայացրած հայտին, որով առաջարկվում է 8 դրամով թանկացել ջրի սակագինը: Վահագն Խաչատրյանը ընկերության ներկայացրած հիմնավորումները ուղղակի ծիծաղելի է համարում:
Տնտեսագետի արտահայտած կարծիքի առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանություն խնդրեց «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանից: Վերջինս նշեց. «Այժմ մենք մեկնաբանություններից խուսափում ենք, այդ հարցին կանդրադառնանք, երբ ՀԾԿՀ-ն կընդունի այդ մասին որոշում: Մենք մեր հայտի մեջ սակագինը բարձրացնելու հայտ չենք ներկայացրել: Բոլոր նրանք, ովքեր իրենց փորձագետ են հորջորջում, տարրական տեղեկություններ չունեն ոչ վարձակալության պահանջներից, ոչ լիցենզիայի պայմաններից, որտեղ նշված է, որ մենք ամեն տարի պարտավոր ենք ներկայացնել սակագների ճշգրտման հայտ: Մենք արել ենք միայն այն, ինչը մեզանից օրենքը պահանջել է: Իսկ հանրային ծառայությունները պետք է դա քննարկեն և մինչև դեկտեմբերի 1-ը ընդունեն որոշում: Այնտեղ կան խնդիրներ՝ ինչպիսին պետք է լինի սակագնային համաձայնագիրը 15 տարիներին, ինչպիսի գործոններ են նրա վրա ազդում և այլն: Մեր ներկայացրած հայտը միայն օրենքի պահանջ է: Մենք իրավավսու չենք բարձրացնել կամ իջեցնել սակագինը, այն տրված է ՀԾԿՀ-ին: Ինչպես որոշի` այդպես էլ կլինի», – մանրամասնեց պարոն Սարգսյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: