Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 8-ից հետո կդադարեցնի իր գործունեությունը: Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»:
«Մեզ հայտնել են, որ «Արարատը» փակվում է: Ամենայն հավանականությամբ, «Ռյազանի» հետ հանդիպումը վերջինը կլինի: Ես պատրաստ եմ պատճառների մասին խոսել այդ հանդիպումից հետո: Ես կարծում եմ, որ հենց այնպես ակումբը չի դադարեցնի իր գործունեությունը: Ես չեմ ցանկանում, որ այդ ակումբը հենց այնպես դադարեցնի իր գործունեությունը», – նշեց նա: