
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1/20 հասցեում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: