ՖՈՏՈ. Որքան գումար են ծախսում մեծահարուստները` իրենց ծննդյան տոնը նշելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Spletnik.ru կայքը հրապարակել է այն աստղերի ցանկը, որոնք ամենաշատ գումարն են ծախսել իրենց ծննդյան տոնը նշելու համար: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է սուլթան Բուրնեա Հասսանալ Բոլիահը: Իր 50-ամյակը թագավորական կերպով նշելու համար նա ծախսեց շուրջ 27,2 մլն դոլար: Այս գումարից միայն 17 մլն-ը սուլթանը վճարեց Մայքլ Ջեքսոնին, ով սուլթանի ծննդյան օրը հանդես եկավ համերգով:

Երկրորդ տեղում բիզնեսմեն, իսպանական Texas Pacific Group ֆոնդի ղեկավար Դեյվիդ Բոնդերմանն է: Իր 60-ամյակի տոնական արարողությանը վերջինս, բացի մյուս հյուրերից, հրավիրել էր նաև «The Rolling Stones» խմբին: Խումբն այդ օրը 7 մլն դոլար հոնորար է ստացել:

Բիզնեսմեն Սթիվեն Շվարցմանը ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Իր 60-ամյակի արարողությանը վերջինս հրավիրել էր շուրջ 500 մարդու: Ծննդյան տոնը կազմակերպելու համար բիզնեսմենից 5 մլն դոլար է պահանջվել:

Միլիոնատեր Անդրեյ Մալնիչենկոն շատ է սիրում շքեղ երեկույթներ կազմակերպել: 2005-ին մեծահարուստի հարսանիքի ընթացքում իր կատարումներն է ներկայացրել երգչուհի Քրիստինա Ագիլերան: Կատարած յուրաքանչյուր երգի համար վերջինս 4 մլն դոլար հոնորար է ստացել: Նույն տարվա ընթացում Մելնիչենկոյի կնոջ ծննդյան տարեդարձին երգում էր Ջենիֆեր Լոպեսը: Կնոջ ծննդյան արարողությունը 2 մլն դոլար է արժեցել:

Հինգերորդ հորիզոնականում թոփ-մոդել Նաոմի Քեմփբելն է, ով հայտնի է իր կազմակերպած շքեղ երեկույթներով: Նրա ընկերներից շատերը մինչ այժմ հիշում են թոփ-մոդելի 36-ամյակին նվիրված միջոցառումները: Նաոմին իր ծննդյան օրը նշեց շուրջ 3 օր և դրա վրա ծախսեց 1,8 մլն դոլար:




Լրահոս