Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել, առկա են ծխացող օջախներ, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման համար։ Հայտնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից տարածքները։
Քիչ առաջ դեպքի վայրից ArmLur.am-ի ընթերցողները փոխանցեցին, որ մինչ այս պահը չի հաջողվել մարել կրակի օջախները: Ավելին, հրդեհին զուգահեռ փչում է նաև քամին:
Իրավիճակն առավել մանրամասն` ArmLur.am-ին տրամադրված բացառիկ տեսանյութում: