«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՌԴ-ից 200 դոլարի օգնություն
Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով ավելանում են: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մարդասիրական Հայաստան է ուղարկվել 85 մլն 929 հազար 900 դոլարի օգնություն:
Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 27 մլն 740 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Հատկանշական է փաստը, որ մարդասիրական օգնություն Հայաստանը ստացել է ԵՄ եւ այլ երկրներից: Իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում Ռուսաստանից այս տարվա հունվար-հուլիսին որեւէ մարդասիրական օգնություն չի եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ստացվել է 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն»:
Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: