Ազգընտիրների անցյալը. ինչպես Արա Բաբլոյանը «խորտակվող նավից» ծվարեց այսօրվա իշխանության «գրկում». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է նորընտիր խորհրդարանի պատգամավորների կյանքի մասին պատմող շարք. որտեղից են եկել հայրենի ազգընտիրները, ինչ անցյալ ու կապիտալ ունեն եւ ինչպես են հասել այսօրվա կարգավիճակին:
Օրաթերթը գրում է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը:

… 1991 թվականին Արա Բաբլոյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար: ՀՀՇ-ի իշխանության տարիներին նա եղել է ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկը: Ծառայել է օրվա իշխանությանը՝ բոլոր պահանջներով, եղել է համեստ կատարող: Ու այդ տարիներից սկսել է մտածել առողջապահական ոլորտում սեփական բիզնեսը հիմնելու մասին: Եւ հենց նախարար աշխատելու տարիներին նա հիմնադրել է «Արաբկիր» բժշկական համալիրը՝ նախկին «Բաբլոյան» կենտրոնը:
Ու քանի որ Հայաստանում բիզնես ունենալ առանց քաղաքական տանիքի, թերեւս, քիչ է հնարավոր, ՀՀՇ-ի իշխանության օրոք 6 տարի նախարարի աթոռը զբաղեցրած Բաբլոյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տապալումից հետո, առանց դույզն-ինչ մտածելու, թռավ «խորտակվող նավից»՝ ծվարելով արդեն այսօրվա իշխանության «գրկում»»:

Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս