ԲՀԿ-ում կարևոր որոշում են կայացրել. Միքայել Մելքումյանն ազատվել է Սերժ Սարգսյանի նկարից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ում կարեւոր որոշում են կայացրել՝ հստակեցնելով իրենց քաղաքական կողմնորոշումը: Երբեմնի այլընտրանք, ապա ընդդիմադիր, հետո մեկ այս, մեկ այն կողմ խարխափող կուսակցությունն այլեւս եւ վերջնականապես տեղավորվել է ընդդիմության շարքերում, ինչի վառ ապացույցն ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի ԱԺ աշխատասենյակում կատարված շեշտակի փոփոխությունն է:

Երբ Մելքումյանը նոր էր ստանձնել այդ պաշտոնը, շաբաթներ շարունակ նրա աշխատասենյակի պատից, գլխավերեւում կախված էր Սերժ Ազատիչի լուսանկարը: Երեկ մեր լրագրողը նկատել է, որ լուսանկարն այլեւս հանված է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս