«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը քննարկել է 2018-ին վարչապետի թեկնածուի հարցը, բայց որոշվել է առայժմ չհրապարակել: Մեր ունեցած տեղեկություններով՝ խմբակցությունը սատարելու է այն թեկնածուին, որին կառաջադրի ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ ԱԺ աշնանային նստաշրջանին հարմար առիթով դրա մասին կհայտարարի անձամբ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Մինչ այդ մեզ հայտնի է դարձել, որ Ծառուկյանն այսօր այցելելու է իր ընկերոջը՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: