Քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետի խորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի եւ արեւելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ:

Նա հանդիպում է ֆեդերացիայի աշխատակիցների հետ եւ Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրերի պատճեններն է պահանջում։ Ովքեր հրաժարվում  են անձնական տվյալները  փոխանցել, սպառնում է, որ կզրկի դպրոցում պարապելուց, դահլիճից։ Մեր տեղեկություններով՝ այս քայլով Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս