
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կկազմակերպվի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդի գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պոտենցիալ գնորդներն արդեն հայտնի են: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, շենքը պատրաստվում են գնել վարչապետ Կարեն Կարապետյանը, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ մեկ այլ գործարար, որի անունը դեռ հայտնի չէ: Նախարարության շենքը, թերեւս, կվաճառվի հենց 27 միլիոն դոլարով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: