
Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր:
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:
Ժամը 14:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 146 փրկարար ծառայող, անտառտնտեսության 31 աշխատակից և մերձակա բնակավայրերից մոտ 302 բնակիչ: