Եվրամիությունը պատրաստում է անհրաժեշտ ամեն ինչ` Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատասխանատու անձինք ջանասիրաբար աշխատում են, որպեսզի ԵՄ- Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումն իրականություն դառնա նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Այս մասին Հայաստանում Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երեւան եւ պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցներն այն մարդկանց հետ, ում հետ հանդիպել եմ Բրյուսելում, ովքեր պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ հարցերը նախապատրաստելու հարցում, փաստում են, որ ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում: Մեր՝ ԵՄ-ի կողմից, մենք անհրաժեշտ ամեն ինչ պատրաստում ենք նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:




Լրահոս