
Գյումրիում անչափահասների կատակն ավարտվել է դժբախտ դեպքով։ ՀՀ ոստիկանության ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ 12-րդ դասարանի երկու աշակերտ ավտոտնակի մոտ կատակել են, ապա նրանցից մեկը բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել: Երբ ընկերը փորձել է կրակայրիչը խլել նրա ձեռքից, բռնկվել է։
Անչափահասներից մեկը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել, իսկ մյուս տղան հարցաքննվել եւ հանձնվել է ծնողներին։