Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է, սակայն օրը դեռ որոշված չէ: Այս մասին ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` սեպտեմբերի 6-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են այս ամսվա ընթացքում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Մամեդյարովը նշել է, որ բոլորին հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Նալբանդյանի հետ: