ՊԵԿ-ին 1 մլրդ դրամ կտրվի` հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին պարգևատրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը պետական եկամուտների կոմիտեին առաջիկայում 1 մլրդ 275 մլն 940 հազար 800 դրամ կհատկացնի: Նշված գումարով ՊԵԿ-ը նախատեսում է պարգեւատրել հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին: Ըստ ՊԵԿ-ի` այս պարգեւատրումը կնպաստի համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ տարածքային ստորաբաժանումների վերակազմավորման արդյունքում տեղի է ունեցել աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում: Ինչի արդյունքում այս տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը` 389 մլն 203 հազար 500 դրամը, չի բավականացնում մինչեւ տարեվերջ աշխատողներին աշխատավարձ վճարելու համար: Ըստ ՊԵԿ-ի` սա հետեւանք է այս տարվա ընթացքում ազատված աշխատակիցներին նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց վճարված դրամական հատուցումների վերջնահաշվարկների:




Լրահոս