
Այս տարվա հուլիսին Արարատի մարզի Մասիս քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Մասիսի երկու բնակչուհիներ ծեծել են իրար այն ժամանակ, երբ նրանցից մեկը հյուրընկալել է մյուսին:
Այսպես, ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ Մարինեն իր ընկերուհուն էր հյուրընկալել, և այդ ժամանակ վերջինիս քույրը նրան անբարոյական է անվանել:
Եվ այս ընթացքում Մարինեն ծեծի է ենթարկել ընկերուհու քրոջը, մազերից բռնած քարշ է տվել միջանցք, այդպես վերջինիս մազերից բռնած 3-4 անգամ քարշ տվել այս ու այն կողմ և այդ ընթացքում ծեծել նաև ոտքերով:
Արդյունքում Մարինեն հայտնվել է ամբաստանյալի աթոռին: