
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի մետրոպոլիտենում:
Գնացքը վրաերթի է ենթարկել մետրոպոլիտենի աշխատակցին:
ArmLur.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ գործի առթիվ հարուցվել է քրեական գործ 241-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է քննություն:
Նշենք նաև ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 00.53-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում է ստացվել, որ Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքի 44-րդ միջնամասում՝ գծերի վրա, մահացած մարդ կա:
Պարզվել էր, որ մետրոպոլիտենի տնտեսական գնացքի մեքենավարը վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Հովհաննես Ավետիսյանին: Վերջինս մահացել էր: