
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Համաշխարհային բանկում Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում տկն. Թեմբոնի կողմից ներկայացվել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոն: Սիլվի Բոսութղոն Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենն է 2017թ. սեպտեմբերի 1-ից: 1998 թ. ի վեր տկն. Բոսութղոն աշխատում է Համաշխարհային բանկում լինելով Կենտրոնական Ասիայի երկրների համակարգող:
ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ տկն. Բոսութղոյի հետ hամագործակցությունը կլինի բեղմնավոր և արդյունավետ ու կնպաստի Համաշխարհային բանկի հետ Հայաստանի Հանրապետության 25-ամյա համագործակցային հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը: Համաշխարհային բանկի թիմի հետ հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին: