![](https://armlur.am/wp-content/uploads/2017/09/21430371_1635941823103712_3524340457600673368_n.jpg)
Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգմավոր Լենա Նազարյանն ահազանգում է. Նա սոցցանցի իր էջում գրում է, որ Հրազդանի Վերին Աղբյուրակ անտառապատ թաղամասը այրվում է.
«Հրազդանի Վերին Աղբյուրակ անտառապատ թաղամասն է հիմա էլ այրվում: Քաղաքացին զանգահարել է 911 հրշեջ կայան, նրան տեղեկացրել են, որ Ծաղկաձորի կողմից են մարում, իսկ Հրազդանի հատվածից, քաղաքացու վկայությամբ, մարման աշխատանքներ չեն արվում»: