
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15:35-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 12 հասցեից (նախկին Ռելեի գործարան) ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել`16:00-ին:
Նախկին Ռելեի գործարանի տարածքում՝ փայտի արտադրամասում, այրվել է մոտ 10 քմ փայտյա կոնստրուկցիաներ և մոտ 20 քմ խոտածածկույթ: